ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Ամեն տասներորդ ընտանիք սոված է պառկում քնելու»

«Ամեն տասներորդ ընտանիք սոված է պառկում քնելու»
19.12.2013 | 17:28

«Մեր մեծահարուստները կարող են մեծ գումարներ ծախսել, եկեղեցի կառուցել, բայց աղքատ ընտանիքներին օգնելն արդեն պրոբլեմ է նրանց համար»,-այսօր, Աղքատների օգնության միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասաց սոցիոլոգ Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԸ:
Բանախոսի փոխանցմամբ աշխարհում 2,5 միլիարդ աղքատ կա, որից 1 մլրդ-ը չքավոր է: Գոյություն ունի աղքատության այնպիսի տեսակ` սուբյեկտիվ աղքատություն, երբ մարդն ինքն իրեն համարում է աղքատ: Աղքատությունը երկու տեսակի է լինում` չքավորներ և ընչաքաղցներ: «Չքավոր են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում բավարարել իրենց ամենահասարակ պահանջները` սնունդ, հագուստ, երեխա ունենալ և այլն»:
2012 թվականի պաշտոնական տվյալներով Հայաստանում 37 տոկոս աղքատություն կա, որից 7 տոկոսը չքավորներն են: Այսօր բացարձակ աղքատների թիվը հասնում է 47 տոկոսի: Իրենց աղքատ են համարում բնակչության 27 տոկոսը: «Սա այն դեպքն է, երբ մարդիկ չեն ուզում իրենց աղքատ զգալ, կենսական դժվարությունները գնահատում են անցողիկ: Մեր տվյալներով, 47 տոկոսից 10 տոկոսը ընչազուրկներն են, ովքեր սոված են պառկում քնելու: Հարյուր ընտանիքի մոտ 50 տոկոսին միայն սնունդն է հերիքում: Ամեն տասներորդ ընտանիք սոված է պառկում քնելու»,-տեղեկացրեց նա` հավելելով, որ բնակչության կեսը բանկերում, միջինը, 1000 դոլարի չափով ավանդ ունի. «Դա հին հայկական հիվանդություն է` կուտակել մի տեղ գումար, որը նեղ պահին` հիվանդություն, ոստիկանություն, մահ և այլն, կօգնի իրեն դիմակայելու և դուրս գալու այդ վիճակից»:
Բանախոսի կարծիքով աղքատությունը բխում է մեր կառավարման համակարգից, և պետք է ստիպել նրան` վերանայելու իր աշխատելաոճը:
Թե ինչ է անում պետությունն աղքատներին օգնելու համար, Ադիբեկյանն ասաց. «100 հազար ընտանիք ստանում է աղքատության նպաստ` ամսեկան 29 հազար դրամ, և մինչև 2 տարեկան 11 հազար երեխաներն էլ, որպես նպաստ` 18 հազար դրամ»:
Այսպես, Հայաստանի ամենաբարեկեցիկ մարզը Սյունիքի մարզն է, ամենավատ վիճակում` Տավուշն է: Գյուղում և քաղաքում աղքատության տոկոսը նույնն է: «Մարզերը ծայրահեղ վիճակում են, բայց սոված չեն մեռնի, եթե սոված են` կով կա, գոնե կաթ կխմեն»,-դիտարկեց ՀՀ գլխավոր սոցիոլոգը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ